Գլխավոր Ավելին

Համալսարանական ալերգոլոգը՝ միջազգային գիտաժողովների մասնակից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ալերգոլոգ, ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոնա Հարությունյանը շարունակում է ակտիվորեն մասնակցել միջազգային գիտաժողովների։

Այս անգամ նա Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել է Ալերգիայի և Կլինիկական Իմունոլոգիայի Եվրոպական Ակադեմիայի (EAACI) տարեկան կոնգրեսին։ Միջոցառումը ամփոփում էր ոլորտի գիտական հայտնագործությունները եւ դրանց գործնական կիրառումը։ EAACI-ի շրջանակներում ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրել են իրենց երկրում առկա մոտեցումները, ընդգծել միջազգային ուղեցույցներին հետևելու կարևորությունը։

Սոնա Հարությունյանը նշում է, որ նման միջոցառումներին մասնակցելը շատ կարեւոր է եւ նպաստում է ալերգոլոգիայի եւ կլինիկական իմունոլոգիայի զարգացմանը մեր երկրում՝միջազգային չափորոշիչներին համաձայն։

×
facebook sharing button facebook